HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան.«Տեսանյութերն ակնհայտ ապացուցում են Արմեն Մարտիրոսյանի անմեղությունը»

Քիչ առաջ փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Էրեբունու ՁՊՎ-ում տեսակցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին։ Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ին,  Սարի թաղում տեղի ունեցող ցույցի ժամանակ։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար է, բռնության չի ենթարկվել, վճռական տրամադրություն ունի։

Այս պահին նա կասկածվում է ՝ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 72 ժամյա կալանքը։

Հովհաննիսյանը ապօրինի է համարում այս որոշումը, քանի որ հրապարակված են տեսանյութեր, որոնք փաստում են՝ նա միջոցներ է ձեռնարկել՝ ոստիկանների և հավաքվածների միջև բախումը կանխելու համար։

Մարտիրոսյանը փաստաբանին պատմել է՝ Սարի թաղում՝ ցույցի ժամանակ, ոստիկանները, զրուցելու նպատակով, նրան տարել են ոստիկանական «պատնեշից» այն կողմ ու այնտեղից բերման ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք։ Մարտիրոսյանին բերման ենթարկելիս՝ նոր սկսվել են բախումները ոստիկանների և հավաքվածների միջև։ Այդ պատճառով, փաստաբանը Մարտիրոսյանին ՁՊՎ-ում պահելու որոշումը ապօրինի է համարում, նշելով՝ նրան կասկածում են ապօրինի  արարք կատարելու մեջ, սակայն նա գնացել էր ոստիկանության հետ բանակցելու։

«Այստեղ իրավական դաշտի, օրենքի մասին խոսել չի կարելի։ Սա քաղաքական հայացքների համար հետապնդում է։ Տեսանյութերն ակնհայտ ապացուցում են Արմեն Մարտիրոսյանի անմեղությունը։ Դրանք դատարան էլ եմ ներկայացրել, բողոքարկել՝ ձերբակալման իրավաչափության մասով, սակայն դատարանը պատվեր է կատարում»,-նշում է փաստաբանը։

Երկուշաբթի՝ 22։30-ին,  ավարտվում է Մարտիրոսյանի 72 ժամյա ձերբակալման որոշումը, սակայան փաստաբանը տեղյակ չէ՝ նրան մեղադրանք կառաջադրվի, թե՞ ոչ։

Ասում է՝ գործընթացները ոչ թե իրավական, այլ ցանկությունների դաշտում են ընթանում, այդ պատճառով դժվարանում է հետագան կանխատեսել։ Եթե որոշումները կայացվեին իրավական հարթությունում, իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց անգամ չէր ընտրվի 72 ժամյա կալանքը։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter