HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատավարության ժամանակ Արմեն Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է

Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հաղորդում է, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Արմեն Մարտիրոսյանի դատավարությունը, որով պետք է որոշվի նրա խափանման միջոցը: 

Փաստաբանն ասում է՝ Մարտիրոսյանի առողջական վիճակը լավ չէ։ Մեկ ժամ առաջ ինքնազգացողությունը վատացել է, շտապ օգնություն են կանչել։ Բժիշկները դեղ են ներարկել, հայտնել՝ հոստպիտալացման կարիք չունի, բայց փաստաբանը կարծում է՝ նրան անհրաժեշտ է հանգիստ․ «Այս պահին բժժած է, դեղը քնկոտություն է առաջացրել։ Միջնորդեցի՝ դատական գործընթացը հետաձվի հաջորդ օրը, քանի որ ի վիճակի չէ արդյունավետ պաշտապանություն իրականացնել, չեմ կարող իրավաբանական օգնություն դրամադրել։ Դատավորը պատասխանեց՝ չէ անհապաղ է»,- նշում է Հովհաննիսյանը։

Այժմ դատավորը մեկ ժամ ժամանակ է տրամադրել՝ նյութերին ծանթանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter