HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Սանասարյանը երիկամային ցավեր ունի․ Նրան գիշերը տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿ

Հուլիսի 27-ին բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հայտնեց, որ ժամեր առաջ՝ դատավարության ժամանակ, Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և դատարան են ժամանել շտապ օգնության բժիշկներ: Բժիշկները հորդորել են՝ երիկամների շտապ հետազոտություն և բուժում։ Հայտնել՝ երիկամները բորբոքված են, համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում, ծանր հետևանքների կհագնեցնի։

Չնայած դրան՝ դատարանը որոշել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակել երկամսյա կալանքը: Սանասարյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբան Ռևազյանն այսօր պատրաստվում է միջնորդություն ներկայացնել այն մասին, որ Սանասարյանը համապատասխան հետազոտությունների կարիք ունի։ Նա կարծում է, որ այդ հիմքով նրան հիվանդանոց կտեղափոխեն։

Սանասրյանը փաստաբանին ասել է, որ երիկամային ցավերը մեկ ամիս առաջ են սկսվել եւ սրվել են վերջին երեք օրերին։

Վերաքննիչ դատարանում կալանքի որոշումը բողոքարկելիս քննարկման առարկա կդառնա նաև նրա ներկայիս առղոջական վիճակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter