HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Եղիշե Պետրոսյանի ձերբակալման արձանագրություն չի կազմվել

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանը դեռևս գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Հուլիսի 30-ից մինչ այս պահը բժիշկների հսկողությամբ, նա հիվանդանոցային բուժում է ստանում:

Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ երգահանի առողջական վիճակում դրական փոփոխություն չկա: Փաստաբանը բողոքարկել էր Պետրոսյանին ձերբակալելու որոշումը: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թեև մերժել է բողոքը, բայց և նշել է` Եղիշե Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակում չի գտնվում, քանի որ նրա նկատմամբ ձերբակալման արձանագրություն չի կազմվել:

«Ստացվում է` նրան չեն դիտարկում որպես ձերբակալված անձ, թեև նա փաստացի գտնվում է անազատության մեջ, ոստիկաննների հսկողության ներքո: Նման պարագայում անձին անազատության մեջ պահելը օրինական չէ, և մենք բոլոր միջոցները ձեռնարկելու ենք ստեղծված իրավիճակը ևս բողոքարկելու համար»,- նշում է Վարոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter