
Լ. Մարտիրոսյան. «Իրիցյանը դեռ բուժում է ստանում. ունի հրազենային և բեկորային վնասվածքներ»
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ տեսակցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Իրիցյանին: Ասում է՝ Իրիցյանի առողջական վիճակը ծանր է, այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսրահում:
«Այս պահին Իրիցյանը դեռ բուժումներ է ստանում: Ձախ ոտքի հատվածում ունի հրազենային և բեկորային վնասվածքներ: Բացի այդ, նա նաև մարմնական այլ վնասվածքներ է ստացել Արցախյան պատերազմի ժամանակներից: Ունի նաև ստամոքսի խոց, ողնաշարի մի քանի ճողվածք, որոնք այս պահին «սրված» վիճակում են»,-նշում է փաստաբանը:
Մարտիրոսյանը դեռ իր պաշտպանյալ Գևորգ Իրիցյանի հետ քննարկում է նրան՝ «Նուբարաշեն» ք/կ-ից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցը: Երբ Իրիցյանը հստակ որոշի, փաստաբանը միջնորդություն կներկայացնի վարույթ իրականացնող մարմնին:
Փաստաբանը նշում է՝ անցած օրերի համեմատ այս պահին որոշակի փոփոխություն է նկատվում Իրիցյանի առողջական վիճակում:
Մեկնաբանել