HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի պետական պարտքը տարեսկզբից 5.3%-ով ավելացել է

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 345 մլն 219 հազար ԱՄՆ դոլար, որից 4 մլրդ 470 մլն 386 հազար դոլարն արտաքին պարտքն է, 874 մլն 834 մլն դոլարը՝ ներքին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

Մեկ ամսում ընդհանուր պետպարտքն աճել է 68.667 մլն դոլարով կամ 1.3%-ով։ Միայն արտաքին պարտքն աճել է 39.307 մլն դոլարով կամ 0.9%-ով, իսկ ներքին պարտքը՝ 29.361 մլն դոլարով կամ 3.5%-ով։ Վերջին ամիսներին նկատվում է, որ ներքին պարտքի աճի տեմպերն արագացել են։

Հայաստանի արտաքին պարտքի գերակշիռ մասը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։

Իսկ ներքին պարտքի կազմում գերակշռում են ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերը։

 Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

Տարեսկզբից ՀՀ պետական պարտքն աճել է 267.5 մլն դոլարով կամ 5.3% -ով։ Իսկ միայն արտաքին պարտքն ավելացել է մոտ 154.2 մլն դոլարով կամ 3.6%-ով։

 Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter