
Քննարկվում է Մհեր Մազմանյանի ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին «Սասնա Ծռեր»-ի գործով ձերբակալված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը:
Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը` հավելելով, որ այդ ուղղությամբ ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ:
«Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, ներկայում աշխատանքներ են տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մ.Մազմանյանի ընտանիքին, նրա երեխաներին, այդ ծրագրերի շրջանակներում, աջակցության հարցը լուծելու նպատակով: Մեր կողմից պահպանվում է նաև կապ Մ.Մազմանյանի կնոջ հետ:
Պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում ցուցաբերվելու է հետևողականություն Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման հարցում»,- հայտնում է պաշտպանի աշխատակազմը:
լուսանկարը` ԱԱԾ տեսանյութից
Մեկնաբանել