HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Միքայելյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել Արմեն Միքայելյանի կալանավորումը փոխարինել գրավով։

Երվանդ Վարոսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Արմենը ազատ կարձակվի 500 հզ․ դրամ գրավի դիմաց։

Արմեն Միքայելյանի վերաբերյալ որոշումը առաջինն է, որով հուլիսին` «Սանա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրերին հասարակական ակտիվություն ցուցաբերած և ձերբակալված անձին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարվում է: «Սա շատ լավ նախադեպ էր, հուսանք՝ շարունակական կլինի»,- նշեց փաստաբանը։

Վարոսյանը այժմ գնում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Արմենին տեսակցելու: Նրա խոսքով` այսօր իր պաշտպանյալին ազատ կարձակեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, այն  է՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։

Մեկնաբանություններ (1)

lusik
Զգացին, որ 100% մերժողական որոշումներ ընդունելով ներկայացված դիմումներին, հարցականի տակ են դնում հայաստանյան դատարանների ինքնուրույնությունը միջազգաին կառույցների առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter