HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըմբիշ Միհրան Հարությունյանն Օլիմպիական խաղերի եզրափակչում է

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Առաջին գոտեմարտում Հարությունյանի մրցակիցը եգիպտացի Սալեհ Կահքն էր։ Հայ ըմբիշը բացարձակ հաղթանակ տարավ՝ 9։0 հաշվով։

Երկրորդ գոտեմարտում Հարությունյանը 2։1 հաշվով հաղթեց կորեացի Ռյու Հանսույին և շարունակեց պայքարը կիսաեզրափակչում։ Այստեղ Միհրանը հաղթեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևին։ Իսկ եզրափակչում Հարությունյանը կմրցի սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter