
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին կվիրահատեն
Փաստաբան Ինեսսա Պերոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտում են իր պաշտպանյալ,«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին։ Ամենայն հավանականությամբ, վիրահատությունը կատարվելու է վաղը։ Վիրահատելու են Արամի ոտքի ոսկորը։
Պետրոսյանը տեղյակ չէ Մանուկյանի առողջական վիճակից, քանի որ նրան դեռ չի տեսակցել։
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը վիրավորվել էր հուլիսի 27-ին՝ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով և նույն օրն էլ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ ապաքինումը բժիշկների հսկողության ներքո շարունակելով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել