
ՀՀԿ խորհուրդը վարչապետի պաշտոնում հաստատել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը
Քիչ առաջ ավարտվեցին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստերում «ներկայացվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը ու երաշխավորվեց ՀՀԿ խորհրդին ներկայացնելու համար ու քննարկվեց, և այն հավանության արժանացավ»։ Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր իր հրաժարականի որոշման մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել