
Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին կեսօրին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնում ընթացել են բուժզզնում և բժշկական տեսակցություններ։ Սակայն բժիշկները հստակ չեն տեղեկացրել, թե երբ են նախատեսում վիրահատել Հարությունյանի՝ աջ ոտքի հրազենային վիրավորումը։
Փաստաբան Հայարփի Սարգսյանը արդեն տեսակցել է Հարությունյանին, ասում է՝ գտնվում է բժշկական կնետրոնի վերակենդանացման բաժանմունքում, ցուցաբերվող բուժսպասարկումից գոհ են, իսկ Հարությունյանի տրամադրությունը և ինքնազգացողությունը լավ է, ցավեր չուներ։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Մեկնաբանել