HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Վեդի Ալկո»-ն չի մարել աղավնաձորցիների 140 մլն դրամ պարտքը

«Վեդի Ալկո» ընկերությունը մինչ օրս չի մարել Աղավնաձոր գյուղից մթերված խաղողի 140 մլն դրամ պարտքը։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Աղավանձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը` թեև ընկերությունը խոստացել էր մինչ սեպտեմբերի 15-ը մարել կուտակված պարտքը, սակայն մինչ օրս որևէ մեկին գումար չի հատկացվել: «Կեսօրին գյուղ եկավ մարզպետ Հարություն Սարգսյանը։ Գյուղացիների հետ քննարկեցին խնդիրը և մարզպետը նրանց հորդորեց սպասել, մինչ նոր կառավարություն կձավորվի, և կրկին նրանց կդիմենք՝ ներկա վիճակը հարթելու համար»,- նշեց գյուղապետը։

Իսկ այն դիտարկման, որ վարչապետի աշխատակազմից հայտնել և խոստացել էին, որ մինչ սեպտեմբերի 15-ը կվճարվի գումարը, գյուղապետը հակադարձում է՝ դե վարչապետը փոխվել է։

Հարցին՝ արդյո՞ք այս օրերին գյուղապետը կապվել ընկերության հետ, Գալստյանը նշում է, որ «Վեդի Ալկո»-ից հայտնել են, թե գումար չունեն, դրա համար չեն վճարում։

Իսկ «Վեդի Ալկո» ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ընկերության գլխավոր տնօրեն Ասատուր Գևորգյանը Հայաստանում չէ, և նրա հետ զրուցել կկարողանանք մի քանի օրից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիները իրենց երեխաներին արգելել էին գնալ Գրիգոր Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց՝ պահանջելով վճարել 2015 թվականի հոկտեմբերից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի կողմից մթերված խաղողի դիմաց կուտակված 140 մլն դրամ պարտքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter