
Դատարանը բավարարեց Արարատ Խանդոյանի կալանքը մեկ ամսով երկարացնելու միջնորդությունը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Կարապետյանի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը` Արարատ Խանդոյանի կալանքը մեկ ամսով երկարացնելու միջնորդությունը։
«Կայացած նույն նիստում մենք կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեցինք, սակայն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, իսկ մեր՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժեց»,- նշում է Կարագյոզյանը։
Փաստաբանի խոսքով, կալանքը մեկ ամսով երկարացնելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Խանդոյանը քննության ընթացքում կթաքնվի, կխոսափի քննչական գործողություններից։
Կարագյոզյանը ներկայացված որոշ հիմքերը, քննիչի հիմնավորումները շատ «շաբլոնային» է համարում, այդ պատճառով դատարանի այս որոշումը ապօրինի և քաղաքական է որակում։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:
Մեկնաբանել