HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականի բնակիչներից ոմանք «տառաճանաչ չլինելու պատճառով» ընտրության ներկայացան օգնողներով

Մարինե Խաչատրյան

Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 15/01 ընտրատեղամասում գրանցված է 1706 ընտրող։ Այստեղ ավագանու թեկնածուի ինը տեղի համար առաջադրվել է 21 հոգի, համայնքի ղեկավարի համար՝ երեք հոգի՝ գործող համայնքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Զարզանդ Բաբայանը, նախկին համայնքապետ Հրաչյա Ավագյանը եւ անկուսակցական Սուրեն Վարդանյանը։
Այս ընտրատեղամասում բնակիչներից ոմանք ընտրության ներկայացան օգնողների հետ միասին։ Պատճառը, ինչպես ներկայացրին, տառաճանաչ չլինելն էր:
Առավոտյան` դեռ ընտրությունների մեկնարկը չտրված, այստեղ էր համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Վարդանյանը, ով եկել էր ստուգելու՝ արդյոք դպրոցի բակում գործում են տեսանկարահանող սարքեր, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter