HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշտարակում մրցում են քաղաքապետի 4, ավագանու՝ 39 թեկնածուներ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 11 ընտրատեղամասերն արդեն բաց են: 19.138 աշտարակցիներ այսօր ընտրելու են համայնքի ղեկավար (քաղաքապետ) և ավագանու անդամներ։

Մինչ ընտրությունները համայնքի ղեկավարի 8 թեկնածու էր առաջադրվել, սակայն նրանցից չորսը՝ Աշտարակի գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը, անհատ ձեռներեց Գևորգ Եդիգարյանը և Արագածոտնի մարզի վիճակագրության վարչության վիճակագիր Սերգեյ Մովսիսյանը ինքնաբացարկ հայտնեցին, իսկ մյուս թեկնածուի՝ ֆիզիկայի ուսուցիչ Հարություն Օհանյանի հայտը մերժվեց։

Այսօր քաղաքապետի պաշտոնի համար չորս թեկնածուներ են մրցելու՝ Աշոտ Ղալեչյանը, Ռազմիկ Տերտերյանը, «Խարամ» Ա/Կ-ի ֆինանսական գծով տնօրեն Արշալույս Մեջլումյանը, «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանը:

Թեկնածու Ռազմիկ Տերտերյանը նախորդ ընտրություններին ևս առաջադրել է իր թեկնածությունը, սակայն պարտվել է, իսկ Աշոտ Ղալեչյանը Աշտարակ քաղաքի նախկին քաղաքապետն է։ Արշալույս Մեջլումյանն ու Թովմաս Շահվերդյանը երիտասարդ թեկնածուներ են:

Գրանցված թեկնածուները, բացառությամբ ՀՀԿ-ական Աշոտ Ղալեչյանի, անկուսակցական են: Ի տարբերություն թեկնածու Արշալույս Մեջլումյանի, որն առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, մյուսներն ինքնաառաջադրված են:

Արդեն նախկին քաղաքապետ Արմեն Անտոնյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե որն է ինքնաբացարկի պատճառը՝ ասելով, թե հրաժարվում է հարցազրույցից:

Իսկ ավագանու թեկնածուի համար հայտ է ներկայացրել 39 թեկնածու: Բոլորի մասնակցությունն էլ հաստատվել է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter