
Տավուշի Կիրանց գյուղում ընտրում են համայնքի ղեկավարին և ավագանուն
Տավուշի մարզի Կիրանց գյուղի 40/1 տեղամասում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները:
Առավոտյան մարդկային կուտակումներ էին ընտրատեղամասի մոտակայքում` 50 մետրից քիչ շառավղով տարածքում: Խախտումը վերացվեց ոստիկանների միջամտությունից հետո:
Կիրանց համայնքում ընտրելու իրավունք ունի 281 քաղաքացի: Ժամը 11:10-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 53-ը: Առաջադրված թեկնածուները 3-ն են` համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Շահինյանը Հանրապետական կուսակցությունից, վարկային մասնագետ Արմինե Ավալյանը և անկուսակցական Էմիլ Սիմոնյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել