HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղղորդվող քվեարկության դեպքեր Վարդենիսի ընտրատեղամասում

Այսօր Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքում համայնքի ղեկավարի ու ավագանու  ընտրություններ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ՀՀԿ-ն համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել  գործող համայնքապետ, 1959-ին ծնված Կամո Պետրոսյանը: Մյուս թեկնածուն ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ, 1958-ին ծնված Ջիվան Սարգսյանն է:

Ժամը 08:00-ին բացվեց 14/1 տեղամասը: Ընտրական գործընթացը նախ մեկնարկեց վիճաբանությամբ: Հենց սկզբից մոտ մեկ տասնյակ ընտրողներ էին հավաքվել: Գրանցվեցին դեպքեր, երբ քվեախցիկում միաժամանակ գտնվում էին երկու հոգի՝ որպես օգնող:

Ընտրության մեկնարկից րոպեներ անց ընտրատեղամասում էր համանքի ղեկավարի թեկնածու Ջիվան Սարգսյանը, ով հորդորեց ներկաներին արդար ընտրություն իրականացնել, վիճաբանեց ներկաների հետ՝ պատճառաբանելով, թե բաց քվեարկություն է իրականացվում:

Երբ փորձեցինք խոսել վերջինիս հետ, թե ինչ ակնկալիքներ ունի ընթացիկ գործընթացից, արձագանքեց. «Ամեն ինչ ընտրություններից հետո»:

09:00-ի սահմանում վարդենիսցի Զինարիկ Նազարեթյանը քվեախցիկից դուրս հանեց քվեաթերթը՝ պատճառաբանելով, թե տեսողական խնդիր ունի և ակնոցի  անհրաժեշտություն ունի:

09:20-ին ոստիկանական համազգեստով քաղաքացու քվեածրարի վրա երկու կնիք դրվեց, ինչի առնչությամբ վերջինս նոր քվեաթերթ պահանջեց:   

10:03 –ի դրությամբ գրանցվել է չորս դեպք, երբ քվեախցիկում քվեարկությունն իրականցրել են երկու հոգով: Նշված դեպքերն արձանագրվել են գրանցամատյանում (09:00 –ի սահմանում, 09:29, 09:36, 09:40), որից մեկը գրանցամատյանում մասամբ է լրացվել, հանձնաժողովի նախագահ Գևորգ Ավետիսյանը մեկնաբանեց՝ օգնողներից մեկը առաջիկայում կներկայացնի անձնագիրը: 

09:40 Լուսինե անունով անձն ասաց, որ իրեն մեքենայով են բերել ընտրատեղամաս և ասել, որ ընտրի գյուղապետին՝ Կամո Պետրոսյանին: Նրան ուղեկցում էր մի տղամարդ, ով քվեախցիկում ընտրեց նրա փոխարեն՝ հիմնավորելով, որ վերջինս գրաճանաչ չի:

 10:40 դրությամբ քվեարկություն է իրականացրել 73 անձ:

Մարջան Չոբանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter