HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դիտորդ. «Քաղաքացիները 14/1 0 ընտրատեղամաս գալիս են արդեն իսկ ուղղորդված»

«Թրանսփարեսնսի ինթերնեյշնլ» հակառոպուցիոն կենտրոնի դիտորդ Անուշիկ Ռշտունը նկատել է, որ քաղաքացիները Աշտարակի 14/10 ընտրատեղամաս գալիս են արդեն իսկ ուղղորդված: «Մինչ այժմ ընտրության  եկածներից գրեթե մեծամասնության ձեռքին նույն թղթից կտորներ էին, որոնց վրա նշված էին իրենց ընտրահամարը եւ 35 համարը՝  շրջանակի մեջ վերցրած։ Այնուհետ պարզեցինք՝ ընտրացուցակով 35-րդ համարը ավագանու թեկնածու Տաշչյան Մուշեղն է»,- նշում է դիտորդը։

Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Աշտարակում այսօր ընտրում են համայնքի ղեկավար` քաղաքապետ, և ավագանի:

Անուշիկի խոսքով՝ մինչ ճշգրտելը 35-րդ համարի իսկությունը այդ տղային նկատել էր քաղաքացուն՝ քվեատուփում ընտրելուց օգնելիս։ Նաեւ արձանագրել է, որ ավագանու մյուս թեկնածու Վահագ Մկրտչյանը ընտրատեղամասում ասել է, թե քաղաքացին տեսողական խնդիրներ ունի, եւ նրան պետք է օգնի քվեարկել։ Այնինչ, դիտորդները քաղաքացուց պարզել են, որ նա կարող է ինքնուրույն քվեարկել. «Այդ ընթացքում Մկրտչյանը դուրս էր եկել, երբ եկավ ու տեսավ, որ քաղաքացին առանց իրեն քվեարկել է, ծրարը նրա ձեռքից վերցրեց ու սկսեց գոռալ, թե չասեցի, որ ինքը չի կարողանում տեսնել, ես պետք ա օգնեի»,- նշում է դիտորդը։

Իսկ համայնքապետի թեկնածու Արշալույս Մեջլումյանի վստահված անձ Հովհաննես Սարգսյանը Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանին բողոքեց, որ դրսում ժամեր շարունակ տղամարդկանց կուտակումներ են եւ ոստիկաններ չկան, որ ազատեն տարածքը։ Մերոսպ Ոսկանյանը հանձանաժողովի նախագահ Արա Ղալաչյանին զգուշացրեց ուշադիր լինել, քանի որ իրենք մաքուր ընտրություններ անելու համար ամեն ինչ արել են։ Դրան ի պատասխան` Ղալաչյանը ասաց, որ հանձնաժողովը նորմալ աշխատում է, սակայն խնդիրը բնակիչների հետ է կապված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter