HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս համայնքի ընտրատարածքում կուտակումներ կան

Արմավիրի մարզի Արաքս համայնքում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են, ժամը 12.15-ի դրությամբ սկսվել են կուտակումները: Ընտրատեղամասի նախագահի կարծիքով՝ ամեն ինչ նորմալ է և որևէ արտասովոր բան չի կատարվում:

«Այստեղ մարդիկ ուղղակի բարձր են խոսում, հանձնաժողովի անդամներին խանգարում: Անդամներն էլ այդ ձայներից վրդովվում են, իսկ բարձր խոսելու և աղմուկ առաջանալու պատճառն այն է, որ ընտրողները խցիկներում անձնագրեր են թողնում: Սրանից էլ առաջանում է այս աղմուկը»,-ասում է հանձնաժողովի նախագահ Էդգար Այվազյանը:

Այս պահին ամեն ինչ խաղաղվել է:

Ոստիկանության աշխատակից, մայոր Յուրա Միքայելյանը պնդում է, որ իրենց միջամտության կարիքը չի եղել, եթե լիներ, ապա հանձնաժողովի նախագահը կկանչեր:

Այստեղ ընտրողների ցուցակում բացակայում են որոշ մարդկանց անուններ, մարդիկ իրենց անունները չգտնելով ցուցակներում՝ հետ են գնում: 

Թեմուրովա Լիդան, ով ընտրության է եկել ամուսնու հետ, ցուցակներում իր անունը չի գտնում, գյուղ է տեղափոխվել 2 ամիս առաջ, բայց գրանցված է Արաքսում, այստեղ նրա մասնակցությամբ  առաջին ընտրություններն են այս գյուղում:

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter