HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշոտ Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացվել է

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել ՀՔԾ քննիչ Սերգեյ Առաքելյանի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Պետրոսյանը դեռևս անազատության մեջ կմնա մինչ սույն թվականի նոյեմբերի 26-ը։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ կալանքը երկարացնելու միջնորդությունում որպես հիմնավորում ներկայացվել էր այն հանգամանքը, ինչ նրան կալանավորելիս։ «Քննիչն ասում էր, որ կա հիմնավոր կասկած, որ Աշոտ Պետրոսյանը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունները։ Սակայն դրանք հիմանավորող նոր, լրացուցիչ փաստեր չներկայացվեցին։ Այս անգամ որոշ թղթեր էին բերել, որոնք, սակայն չէին վկայում հիմնավոր կասկածի առկայությունը։ Բայց նշեմ, որ Պետրոսյանին կալանավորելիս՝ դատարան որևէ փաստ և հիմք չի ներկայացվել»,-նշում է Պապիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ քննիչը դատարանում ներկայացրել է միայն ստանդարտ օրենսդրական հիմնավորումներ։

Նա նաև միջնորդել է Պետրոսյանի խափանման միջոցը գրավով փոխարինել, սակայն քննիչը առարկել է այդ միջնորդության դեմ: Այնուհետ դատարանը մերժել է գրավով ազատ արձակելու միջնորդությունը։

Նշենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter