
Առանց վկայականների «վստահվաձ անձինք»` Սևանի 23/01 ընտրատեղամասում
Սևանի 23/01 ընտրատեղամասում ընտրողների ակտիվությանը զուգահեռ ակտիվ են նաև ընտրատեղամասի հետ կապ չունեցող աձինք:
Առանց վկայականների անձինք ազատորեն ել ու մուտ են անում ընտրատեղամասում, իսկ հանձնաժողովի նախագահը նրանց դուրս չի հանում:
ՄԵր դիտարկմանը, թե ինչ գործ ունեն առանց վկայականների անհայտ անձինք, հանձնաժողովի նախագահ Սամվել Ենքոյանը հիմնավորեց, որ նրանք վկայականների ունեն, սակայն չեն կրում, թե ուր են թողել, հայտնի չէ:
Քարտուղարին խնդրեցինք ցույց տալ տվյալ անձի գրանցումը իրենց մատյանում: Պարզվեց, գործող քաղաքապետի թեկնածուի վստահվանձ անձ ներկայացող Սարգիս Աղաջանյանը վաղուց դուրս է գրվել, և այժմ քաղաքապետին ներկայացնող այլ վստահված անձ կա ընտրատեղամասում:
Նույն անձը և նրա հետ նաև այլ անձինք` առանց վկայականների շարունակում են շրջել և ուղղորդել ընտրողներին:
Մեկնաբանել