Ինչպես է բաշխվելու 2017թ. բյուջեն
Ըստ «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի, որն օրեր առաջ արժանացավ կառավարության հավանությանը, եկամուտները կազմելու են 1.210 տրլն դրամ, ծախսերը՝ 1.36 տրլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 150.1 միլիարդ դրամ: Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին»։
Պլանավորվում է բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանը ներքին աղբյուրներից ուղղել շուրջ 71.1 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրներից՝ ավելի քան 79 մլրդ դրամ։
Բյուջեի ծախսերի կազմում համեմատաբար մեծ բաժին է հատկացվելու սոցիալական պաշտպանություն, ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ և պաշտպանություն ոլորտներին։ Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից հատկացումներն, ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, ունենալու են հետևյալ բաշխվածությունը.
Ինչպես երևում է, նախատեսվում է եկող տարվա բյուջեի ծախսերից (1.36 տրլն դրամ) ավելի քան 30%-ն ուղղել սոցիալական պաշտպանությանը, 20.3%-ն՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին, 15.4%-ը՝ պաշտպանությանը, իսկ մնացած 34.2%-ը՝ 8 ոլորտների (կամ ուղղությունների) միասին։ Բոլոր ոլորտների դեպքում բյուջեի ծախսերը բաշխված են նաև ըստ ենթաոլորտների։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել