HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողներն ընդդեմ ոստիկանության. պաշտպանին ժամանակ է պետք տուժողների հետ բանակցելու համար

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ լրագրողներն ընդդեմ ոստիկանության աշխատակիցներ՝  Տաճատ Նորատունկյանի, Արթուր Այվազյանի,  Կոստան Բուդաղյանի, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում «Ուտոպիանայի» և ACTV առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ամբաստանյալ Դավիթ Փերիխանյանից և Հայաստանի Հանրապետությունից պահանջելով փոխհատուցում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու և գույքը վնասելու համար:

«Հիմք ընդունլով հետևյալ գործով առկա փաստական հանգամանքները և հիմնավորումները մենք հայցադիմումը ներկայացվում է ամբաստյալներից մեկի ՝ Դավիթ Փերիխանյանի և ՀՀ-ի դեմ: Հաշվի առնելով այն, որ «Ուտոպիանա» ՀԿ-ն  կատարել է որոշակի ծախսեր. ստիպված ենք եղել վերականգնել տեսանկարահանող սարքը, իսկ մինչև այդ վարձակալել ենք, ուստի խնդրում ենք պատասխանողներից՝ Դավիթ Փերիխանյանից և Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել ընդհանուր առմամբ 4 մլմ 270 հազար ՀՀ դրամ ՝ որպես հանցագործության համար վնասի փոխհատումցում, ընդ որում 2 մլն-ը որպես բարոյական վնասի փոխհատուցում»,- ներկայացրեց փաստաբան Գյուրջինյանը:

2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ և բռնությունների գործադրմամբ խոչընդոտվել են լրագրողներ «Ֆոտոլուրի» թղթակից Հայկ Բադալյանի, «Արմենիա» հեռուստաընկերության, «Ուտոպիանայի» ACTV առցանց հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խաչատուր Եսայանի, Աշոտ Բոյաջյանի և Արթուր Պապյանի մասնագիտական օրինական գործունեությունը, ինչպես նաև իրականացվել է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացում, որը հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել:

Տուժողներ՝ «Ֆոտոլուրի» թղթակից Հայկ Բադալյանը և «Ազատություն» ռադիոկայանաի լրագրող Խաչատուր Եսայանը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք որևէ բողոքով հանդես չեն գալու:

Ամբաստանյալներ Տ. Նորատունկյանին, Ա. Այվազյանին, Կ. Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի երկրորդ մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա): Դ. Փերիխանյանն էլ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter