HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվա-Երևան ճանապարհին ավտոբուսը բախվել է բեռնատարին (լուսանկարներ). 5 զոհ, 27 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին), ՀՀ ԱԻՆ-ը ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա․Ղազարյանի և ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ:

Պաշտոնական հաղորդագրությամբ` պարզվել է, որ պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել 27 ուղևոր: Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

11:00

Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող տուժածների, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը` զոհվածներից երկուսի անունները:

11:29

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան:

Լուսանկարները` ռուսական Tass  գործակալության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter