HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին արգելափակվել է վերելակում. նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր

 Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.50-ին, արտակարգ իրավիճկաների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռ. Դ.-ի (ծնվ. 1954թ.) ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Դ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: 

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի փորձագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter