
Հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել 156 աշակերտների
2016-2017 ուսումնական տարում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2,407 անվճար դասագիրք է տրամադրել 156 անապահով աշակերտների Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից եւ Կարբի գյուղից: Այս մասին հայտնում է հիմնադրամը:
«Թեքեյան Կենտրոն»-ը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը 2010թ. սկսած` բարերարների շնորհիվ: Ծրագրի իրականացման յոթ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է 16,519 դասագիրք 9,050,961 ՀՀ դրամ արժողությամբ:
«Կրթությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում առաջնային ոլորտներից է: Սակայն, ցավոք, նյութական խնդիրների պատճառով շատ երեխաներ զրկված են նվազագույն կրթական ծրագրից»,- գրված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով:
Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների համագործակցությունն ու օժանդակությունը: Նվիրատվություն կարելի է կատարել`
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ
/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)
SWIFT / BIC: ARMIAM22
Մեկնաբանել