HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական վարույթ է հարուցվել N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության նկատմամբ

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինը Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող «Ղարիբյան Շին» ՍՊԸ-ի կողմից ս/թ հոկտեբերի 27-ին իրականացված պայթեցման աշատանքներից առաջացած շինարարական աղբը «Դավաս» ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:  

Վարչական վարույթ է հարուցվել  Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության նկատմամբ:

  

  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 31.10-04.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 470.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

      Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

     Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամի և հաշվարկվել է 488.25մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

      Տավուշի տարածքային բաժնի կողմից  ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 62.25հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ուռենի տեսակի թվով 5  ծառի ապօրինի հատման համար հաշվարկվել է 187.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից անցած շաբաթվա ընթացքում արձանագրված ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

      Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Լոռու տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար հաշվարկվել է 216.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

   Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբեվել է ապօրինի վառելանյութի տեղափոխման 9 դեպք:

 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

   Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

 

Ապօրինի որսի իրականացման համար

      Արմավիրի տարածքային բաժնի կողմից ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  55.0հազ.դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս:

 

Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար

    Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

    ՀԹՎՆՎ և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից  Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող <<Ղարիբյան Շին>> ՍՊԸ-ի կողմից ս/թ հոկտեբերի 27-ին իրականացված պայթեցման աշատանքներից առաջացած շինարարական աղբը <<Դավաս>> ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:   

 

Ընդերքի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվել է օբսիդիանի ապօրինի տեղափոխման երկու դեպք: Մեքենաները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժին: Կատարվում է նախաքննություն:

Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի տարածքում հայտնաբերվել է <տուֆ> քարի ապօրինի շահագործման մեկ դեպք՝ <<Նիգ ընդ Վազք>> ՍՊԸ-ի կողմից: Նախարարությունում սկսվել են այդ ընկերությունում ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնելու գործընթացը:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

  Կազմվել է վարչական տուգանքի  3 որոշում՝ 150.0հազ.դրամ  գումարով. որից՝

      Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

     Կոտայքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

     Շիրակի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

 

          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter