
Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանձնվեց պետական գույքի կառավարման վարչությանը
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը առանց որևէ հիմնավորման և պատճառաբանության նիստի անդամներին խնդրեց հաստատել Դիլիջանի ուսումնական կենտրոնի՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելու որոշման նախագիծը։
Համաձայն կառավարության նիստի օրակարգում ներկայացված հիմնավորման՝ ներկայումս աննպատակահարմար է Պետական եկամուտների կոմիտեի կողմից Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործումը։
Հիմնավորման մեջ նաև ներկայացվել է, որ նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում այն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով: Այսինքն՝ ուսումնական կենտրոնը ժամանակավոր է հանձնվում պետական գույքի կառավարման վարչությանը։ Սակայն նախագծում հստակ չի նշվում՝ հետագայում այն հանձնվելու է այլ պետական մարմնի՞, թե՞ հանվելու է աճուրդի։
Հիշեցնենք, որ այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի
Մեկնաբանել