HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Լամբարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց վարույթ իրականցնող մարմնի միջնորդությունը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանավորման ժամկետի երկարացման վերաբերյալ։ Նրա կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Լամբարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ պաշտպանական կողմը չի միջնորդել գրավի կիրառումը՝ անիմաստ համարելով այն։

Դատական նիստին փաստաբանը ներկայացրել է իր առարկությունները՝ Լամբարյանի կալանքի երկարացման վերաբերյալ, որոնց միացել է նաև ինքը՝ Արմեն Լամբարյանը։

«Մենք գտնում ենք, որ Արմեն Լամբարյանին մեղսագրված հոդվածները, որոնց ավելացել են ևս երկուսը, հիմնավոր չեն. հիմնավոր կասկածի խնդիր ենք տեսնում։ Լամբարյանի կալանքի ժամկետի երկարացման հիմքերը բացակայում են` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա առողջական ծանր խնդիրներ ունի»,- ասում է փաստաբանը։

Պետրոսյանի խոսքով՝ քննիչի միջոդության բավարարաման հիմքում դրվել են այն հանգամանքները, որ Լամբարյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի քննությանը, կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից և որ նրան մեղսագրվում են մի շարք ծանր հանցագործություններ, որոնք կասկածի տեղիք են տալիս։

Տեղեկացնենք, որ այժմ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր. 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, այժմ ավելացել է 238-րդ և 185-րդ հոդվածները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter