ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց երկու օրենքների նախագծեր
Այսօր կայացած արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 105 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Բացի այդ, օրենսդիր մարմինը 99 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով չորս հարցերի քննարկում։ Մասնավորապես, ԱԺ-ն այսօր քննարկելու է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը, կուսակցությունների, ԱԺ-ի կանոնակարգը և ԱԺ պատգամավորների գործունեության երաշխիքների մասին հարցերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել