HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ պետական պարտքն ավելի քան 10%-ով աճել է տարեսկզբից

Հայաստանի պետական պարտքն հատեց 5,6 մլրդ դոլարի շեմը։ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են Ֆինանսների նախարարությունից, այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ` ՀՀ պետպարտքը կազմել է մոտ 5,607 մլրդ դոլար կամ 2.665 տրիլիոն դրամ։ Նախորդ ամսվա համեմատ` այն ավելացել է մոտ 10,5 մլն դոլարով։

Իսկ տարեսկզբի համեմատ` մեր երկրի պետական պարտքն ավելացել է ավելի քան 529 մլն դոլարով կամ 10.4%-ով։ Միայն արտաքին պարտքը հոկտեմբերի վերջի դրությամբ` կազմել է 4,543 մլրդ դոլար, որից 4,044 մլրդ դոլարը ՀՀ կառավարության պարտքն է։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Մեկ ամսում արտաքին պարտքը պակասել է  48,4 միլին դոլարով, իսկ ներքին պարտքը՝ աճել 58,9 միլիոն դոլարով։ Այսինքն՝ ընդհանուր պարտքն աճել է ներքին պարտքի ավելացման հետևանքով։

Ուշագրավ է, որ այս տարի ներքին պարտքն ավելի արագ տեմպերով է աճում, քան արտաքինը։ Մասնավորապես, տարեսկզբի համեմատ (31.12.2015թ. համեմատ) արտաքին պարտքն աճել է 227 մլն դոլարով կամ 5.3% -ով, իսկ ներքին պարտքը՝ մոտ 302 մլն դոլարով կամ 40%-ով։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter