
2016-ի առաջին 10 ամիսներին մարդասիրական օգնության ծավալը 10%-ով աճել է
Համաձայն Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2016թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով հանրապետություն է ներմուծվել 7 հազար տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 20,136 մլդ դրամ կամ 42 մլն ԱՄՆ դոլար: Այդ օգնությունը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, աճել է 10%-ով։
Ստացված օգնության կեսից ավելին՝ 52.6%-ը, կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, այնուհետ՝ մանածագործական իրերը։
Իսկ ուղարկված մարդասիրական օգնության արտադրանքը՝ ըստ տոկոսային ցուցանիշների, ամփոփել ենք գծապատկերում։
2016-ի առաջին տասը ամիսներին Հայաստան մարդասիրական օգնություն ամենից շատ ուղարկվել է Միացյալ Նահանգներից, այնուհետև՝ Շվեցարիայից։ Առավել մեծ ծավալով մարդասիրական օգնություն ուղարկած վեց երկրների ցանկը ներկայացված է գծապատկերում:
Եթե 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան եկած մարդասիրական օգնությունը դիտարկենք ըստ տարածաշրջանների, ապա այդպիսի օգնություն առավել շատ ստացվել է այլ, այնուհետև՝ ԵՄ, իսկ ամենաքիչը՝ ԱՊՀ երկրներից։
լուսանկարը՝ palletizing.com-ի
Մեկնաբանել