HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն քննարկում է պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծը

Արդարադաության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց, որ քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելով՝ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պատշտոնատար այն անձանց, որոնք արձանագրել է գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում՝ չհիմնավորվելով ստացած եկամուտներով։

Նախարարը ակնհայտ է համարում, որ այս օրենքի նախագիծը վերաբերում է ապօրինի հարստացմանը և դրա քրեականացմանը։ «Ապօրինի հարստացումը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից գույքի էական ավալացմամբ կամ պարտավորությունների էական նվազմամբ։ Ընդ որում, խոսքը գնում է էական չափի մասին։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում խոսքը գնում է նվազագույն աշխատավարձի շեմը գերազանցող կամ միջինացված որոշակի գումարի մասին, որի համար հետևյալ հիմնավորումն է բերվում՝ իրավապահ մարմինները չպիտի իրենց ջանքերը փոշիացնեն մանր խախտումների հետևից գնալով. դրա համար միշտ սամանվում է  որոշակի էական չափ։ Օրինակ՝ Սլովակիայում այդ չափը նվազագույն աշխատավարձի 1500-ապատիկն է՝ շուրջ 500 հազար եվրոյին համարժեք գումար»,-նշեց Հովհաննիայանը։

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում այն սահմանվել է հայտարարագիր ներկայացնող ամենաբարձր և ամենաստորին պաշտոնը զբաղեցնողների աշխատավարձերի միջին թվաբանականը՝ վեց ամսվա կտրվածքով։

Ըստ օրենքի նախագծի՝ ապօրինի հարստացման հանցակազմի սուբյեկտ են համարվելու հայտարարագիր ներկայացնողները, որոնք են պաշտոնատար անձիք և նրա հետ փոխկապակցվածները։

Իսկ որպես ապօրինի հարստացման սանկցիա է դիտարկվել ազատազրկումը կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշ գործունեությամբ զբաղվելու իրավունքներից զրկում։

Նախարարի դիտարկմամբ՝ ամենավիճելի, խնդրահարույց և ամենաշատ քննարկված հարցերից եղել է ապօրինի հարստացման ապացուցման բեռն ու անմեղության կանխավարկածի հարաբերակցությունը։

Մեջբերելով միջազգային փորձը, Հովհաննիսյանն ասում է՝ տարբեր երկրներում ապօրինի հարստացման գործընթացը քրեականացվել է, սակայն յուրաքանչյուր պետություն պետք է հաշվի առնի իր երկրի իրավական համակարգի առանձնահատկությունները։ Հիշեցնելով միջազգային կոնվենցիաներն ու փորձը, նախարարը նշում է, որ կարող են լինել իրավիճակներ, երբ իրականում ապացուցման բեռը պետք է դրվի ոչ թե համապատասխան մարմին, այլ իրավասու պաշտոնատար անձի վրա։ Այս մասով, նրա փոխանցմամբ՝ փորձել են առավել հավասարակշռված մոտեցում ամրագրել, մասնավորապես՝ վարույթ իրականացող մարմնի վրա «դրվելու է» պարտականությունը՝ ապացուցելու, որ պաշտոնատար անձը ունի գույքի էական ավելացում կամ պարտավորությունների էական նվազում, որոնք չեն համապատասխանում նրա հայտարարագրված օրինական եկամուտներին։

Հովհաննիսյանը անմեղության կանխավարկածի համար սա անչափ կարևոր գործոն է համարում։ Այսինքն՝ եթե պաշտոնատար անձը հայտարարագրում է որոշակի օրինական եկամուտներ և իրավասու պետական մարմինը պարզում է, որ կան այդպիսի օրինական եկամուտներ, գույքի ավելացում և պարտավորության նվազում, որը չի համապատասխանում օրինական եկամուտներին, տվյալ դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է ապացուցել, որ գույքի ավելացումը օրինական եկամուտներով է պայմանավորված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter