HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական Տու-154 օդանավն ընկել է Սև ծովը

Ռուսաստանի Ադլեր քաղաքի օդանավակայանից Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական Տու-154 օդանավն այսօր առավոտյան ընկել է Սև ծովը։ rbc.ru հայտնում է, որ օդանավում եղել է 92 ուղևոր և այդ թվում՝ ութ հոգի անձնակազմի անդամներ։ Ուղևորների մեջ են եղել Ալեքսանդրովի անվան համույթի 64 աշխատակիցներ: Նրանք գնում էին Լաթաքիա՝ այնտեղ տեղակայված ռուսական զորքերի մոտ՝ Ամանորը նրանց հետ նշելու։ Ուղևորների թվում եղել են նաեւ լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ եւ Դոկտոր Լիզան

rbc.ru ավելի ուշ հայտնեց, որ ինքնաթիռն օդ է բարձրացել 5։20-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ ինքնաթիռը թռիչքից երկու րոպե հետո անհետացել է ռադարներից։ Մի քանի ժամ հետո ինքնաթիռի մասերը հայտնաբերվել է Սոչի քաղաքի ծովափից 1,5 կմ հեռավորության վրա։

լուսանկարը՝ rbc.ru-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter