HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության` 2017 թվականի առաջին նիստին, անդրադառնալով Արթիկում գործող դպրոցներից մեկի խնդիրներին, դպրոցների շենքային պայմաններին, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները, ներկայացնել առաջարկություններ՝ երեխաների կրթական գործընթացը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ։

Բացի այդ, երկշաբաթյա ժամկետում վերը նշված ոլորտների պատասխանատուները կառավարությանը պետք է ներկայացնեն առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների «վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ»։

«Կոնկրետ Արթիկում մենք հնարավորություն ունենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ստեղծելու։ Համենայն դեպս, այդպես է զեկուցվել, որովհետև թերբեռնված են մնացած դպրոցները և ունենք դպրոց, որի պայմանները ոչ բարվոք են»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter