HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊԵԿ-ը կերկարացնի «Այյունեթվորքս»-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը

Կառավարությունն այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի առաջարկը, որով թույլատրվում է ՊԵԿ-ին «Այյունեթվորքս» ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը վերջնաժամկետը փոփոխել՝ երկարացնելով ևս 3 ամսով։ Ընկերության և ՊԵԿ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվում էր 2017 թվականի հունվարի 18-ին, սակայն այն կտեղափոխվի  մինչև 2017 թվականի ապրիլի 28-ը ներառյալ:

Համաձայն կառավարություն ներկայացված տեղեկանքի՝ այս ընկերությունը մաքսային ծառայության համար մոնիթորինգային կենտրոն պետք է ստեղծի։

2015 թվականի դեկտեմբերին ՊԵԿ-ը պայմանագիր է կնքել «Այյունեթվորքսի» ընկերության հետ, որով մոնիթորինգային կենտրոնի տեղադրման աշխատանքներ պետք է իրականացվի բոլոր մաքսատներում և մաքսակետերում, սակայն Բագրատաշեն և Գոգավան մաքսակետերում կատարվել են վերակառուցման աշխատանքներ և դեռևս գտնվում են հանձման-ընդունման փուլում, իսկ Բավրա մաքսակետի վերակառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել ապրիլ ամսին:

«Հիմք ընդունելով վերոշարադարյալը և ելնելով արդյունավետությունից՝ նպատակահարմար է մոնիթորինգային կենտրոնի ստեղծման (տեղադրման) ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգել», -նշված է կառավարություն ներկայացված տեղեկանքում։

Նախկինում «Այյունեթվորքս» ընկերության բաժնետոմսերի 60 %-ը պատկանում էր Հայկ Խաչատրյանին, ով ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է։ 2016թ-ի հունվարին այդ 60%-ի բաժնետերը դարձել է Արամ Անտոնյանը: Ընկերության բաժնեմասի մնացած 40%-ը պատկանում է Ալեքսանդր Եսայանին: Նա «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի եղբայրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter