HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյանին պատժախցում պահելու պայմանների հարցի առընչությամբ Պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 27-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող կալանավորված անձ Արարատ Խանդոյանին` վերջինիս պաշտպան Արա Ղարագյոզյանի բանավոր բողոքի հիման վրա: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմ

Առանձնազրույցի  ընթացքում պարզվել է, որ Ա. Խանդոյանը 2017 թվականի հունվարի 26-ին մեկուսացվել և տեղափոխվել է պատժախուց: 2017 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ Ա. Խանդոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

Ա. Խանդոյանի հետ առանձնազրույցից և պատժախցի պայմանների ուսումնասիրությունից պարզվել է,որ պատժախցի պայմանները բավարար չեն՝ այդ թվում բացակայում է պատուհանի ապակու մի հատվածը, որըփակված է ստվարաթղթով:

Արարատ Խանդոյանի և նրա պաշտպանի բողոքների, ինչպես նաև այցի արդյունքների հիման վրաարդեն իսկ բարձրացվել է Ա.Խանդոյանի պատժախուցը փոխելու հարցը:

Պաշտպանի կողմից նախաձեռնվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ և պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter