
Գայանե Գրիգորյան. «Մեր ընտանիքը ապրում է գոմում»
Անի Գևորգյան
«Տարիներ առաջ այստեղ անասուններ էին պահում, սա գոմ էր: Երբ մենք առանց տուն մնացինք, մեզ առաջարկեցին այստեղ տեղափոխվել, մենք էլ ժամանակավոր եկանք, մինչեւ կարողանայինք վարձով բնակարան տեղափոխվել, բայց այդպես էլ մնացինք, որովհետեւ աշխատանք չկա»,- պատմում է Գայանե Գրիգորյանը։ Նա ապրում է ամուսնու, հարսի եւ երկու թոռների հետ:
Կրտսեր որդին ժամկետային զինծառայող է, ծառայում է Մարտակերտում: Իսկ ավագ որդին արդեն երեք տարի է, ազատազրկված է՝ գողություն կատարած անձանց իր տաքսիով տեղափոխելու համար: Զովունիում բնակվող ընտանիքի ապրուստի միջոցն է 29 000 դրամ նպաստը, իսկ աշխատանք գտնել ընտանիքի անդամները չեն կարողանում:
Գայանե Գրիգորսյան. «Փորձում ենք եղած գումարը հերիքացնել: Նախորդ օրվա հաց ենք գնում, որ հարյուր դրամի փոխարեն հիսուն դրամ տանք»:
«Ձմռանը գոնե ամեն ինչ սառած է, իսկ երբ եղանակը տաքանա, սաղ հալելու է ու լցվի տան մեջ»:
«Զինվորս տասը օրով տուն է եկել, բայց ամաչում է ընկերներին հյուր կանչել»:
Սենյակի պատի հակառակ կողմում հարեւանների գոմն է:
4-ամյա Նարեկն ու 5-ամյա Ռոմանը։
Գայանե Գրիգորյանը պատմում է, որ անընդհատ աշխատանք է փնտրում, սակայն միայն սեզոնային աշխատանք է հնարավոր լինում գտնել, այն էլ չնչին գումարով:
Ռոման Գրիգորյան. «Վարորդ էի, տաքսի էի քշում, բայց պատվերները կտրուկ պակասեցին, սերվիսին ամեն օր վճարվելիք գումարը էլ չկարողացա հանել, մնացի առանց աշխատանք»:
«Սա մեր խոհանոցն է»:
Գայանե Գրիգորյան. «Երեխաներին մանկապարտեզ ենք ուղարկում, որ այս ամենից գոնե օրվա մի մասը հեռու լինեն»:
Տան արտաքին պատը
Գայանե Գրիգորյան. «Մեր ընտանիքը ապրում է գոմում»:
Մեկնաբանել