HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առաջարկում է պարգևատրել 7 ընկերությունների

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության վաղվա նիստում նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է մրցանականեր շնորհել մի քանի կազմակերպությունների:

Դրանք են «Բարի Սամարացի» ՍՊ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ, «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» ՓԲ, «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲ, «Երևան ջուր» ՓԲ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ, «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊ ընկերությունները: 

Մրցանակները, ըստ նախագածի, առաջարկվում է շնորհել` «արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման համար»: Թե ինչ մրցանակների մասին է խոսքը, կառավարության որոշման մեջ չի հստակեցվում: 

Մեկնաբանություններ (1)

Լևոն
«Երևան ջուր» ՓԲ-ն մոտ 76 տոկոս խմելու ջրի կորուստ ունի իր ցանցում՝ երևի դրա համար են մրցանակ շնորհում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter