
ՀՀ պետական պարտքը հունվարին 27 մլն դոլարով աճել է
Այս տարվա հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5.969 մլրդ դոլար։ Հունվարին այն աճել է 27.2 մլն դոլարով կամ 0.5%-ով։
Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները։
Հունվարի վերջի դրությամբ պետական պարտքից 4.836 մլրդ դոլարը կազմել է արտաքին պարտքը։ Իսկ շուրջ 1.133 մլրդ դոլարը ներքին պարտքն է։
Մեկ ամսում արտաքին պարտքն ավելացել է 30.9 մլն դոլարով կամ 0.6%-ով։ Իսկ ներքին պարտքը նվազել է 3.7 մլն դոլարով կամ 0.3%-ով։
Ըստ ՀՀ ՖՆ տվյալների
Նշենք, որ արտաքին պարտքի գերակշիռ մասը ՀՀ կառավարության պարտքն է։ Ոչ մեծ մասն էլ բաժին է հասնում ՀՀ կենտրոնական բանկին։
Ըստ ՀՀ ՖՆ տվյալների
Իսկ դրամով արտահայտված ՀՀ պետական պարտքը հունվարի վերջին կազմել է 2.902 տրլն դրամ, որից շուրջ 2.352 տրլն դրամը՝ արտաքին, իսկ շուրջ 550.8 մլրդ դրամը ներքին պարտքն է։
Մեկնաբանել