
Կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի ցանկը
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանն ամփոփել է վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը: Առաջին 5 մարզերից` (Արագածոտն, Շիրակ, Գեղարքունիք, Տավուշ, Վայոց ձոր) կառավարություն ներկայացվել է 44 ծրագիր, որից 34-ը դրական եզրակացություն են ստացել: Արդյունքում, նախարարությունում ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են մոտ 200 մլրդ դրամ:
Այսօր ՏԿԶ նախարարության տեղեկատվության բաժինը հրապարակել է դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի ցանկը:
Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, նախարարությունը հայտնում է, որ կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից` շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:
Մարզ |
Համայնք |
Ծրագրի անվանումը |
|
Արագածոտնի մարզ |
Սաղմոսավան համայնք |
«Էկոմյունիթի» (ECOmmunity) էկո թաղամասի հիմնում |
|
Տեղեր համայնք |
Տեղեր համայնքում քոթեջային հանգստյան գոտու հիմնում |
||
Ուջան համայնք |
Չրանոցային տնտեսության հիմնում |
||
Աշտարակ համայնք |
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում |
||
Ոսկեվազ համայնք |
Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնում և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում |
||
Շիրակի մարզ
|
Բանդիվան |
Բանդիվան կաթ. Սպանդանոցի ստեղծում և անասնամթերքի վերամշակման գործունեության կազմակերպում |
|
Ձիթհանքով |
Կտավատի ձեթի արտադրություն |
||
Գյումրի |
«Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում» |
||
Գյումրի |
Գյումրիում գործող «Բեռլին հյուրերի տուն» ՍՊԸ-ի կողմից մատուցվող զբոսաշրջային ծառայությունների ընդլայնում |
||
Մաիսյան |
Գործող ձեռնարկության զարգացում «Հացատու» ՍՊԸ» |
||
Գյումրի |
«Խելացի տուն համակարգի արտադրություն» |
||
Գեղարքունիքի մարզ |
Լճաշեն |
Կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության արտադրական հզորությունների ընդլայնում: |
|
Ակունք |
Վարդենիսի պանրի գործարան` տարածաշրջանի զարգացման լոկոմոտիվ: Նախատեսվում է Վարդենիսի նախկին գարեջրի գործարանը վերափոխել պանրի գործարանի: |
||
Վարդենիս |
Շինշիլաբուծական տոհմային տնտեսություն |
||
Ծովագյուղ |
Հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացման ծրագիր: |
||
Վահան |
Կաթնամթերքի արտադրության հիմնում: |
||
Վարդենիկ |
Համայնքի զարգացման և առողջ ապրելակերպի այլընտրանք (Կտավատի ձեթի արտադրություն) |
||
Տավուշի մարզ |
Բերդավան |
Չրանոցային տնտեսության հիմնում Իջևանի տարածաշրջանում |
|
Հաղթանակ |
Բուսական յուղերի /արևածաղկի ձեթի/ արտադրություն |
||
Գանձաքար |
«Գանձաքարֆարմ» դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման կոոպերատիվի հիմնում |
||
Իջևան |
Տավուշի մարզում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացման ծրագիր |
||
Նավուր |
«Մսի առք, սպանդանոցային մորթ, նախնական սառեցում և վաճառք» |
||
Պտղավան |
Նոյեմբերյանի տարածաշրջանում պտղի տնկարանի հիմնում |
||
Իջևան |
Ք. Իջևանում պահածոների էկոլոգիապես մաքուր պահածոների արտադրություն |
||
Պտղավան, Հաղթանակ, Գոշ, Լճկաձոր |
ՀՀ Տավուշի մարզի Պտղավան, Հաղթանակ, Գոշ և Լճկաձոր համայնքներում չրանոցների հիմնադրում: Ծրագիրն իրականացվում է Օքսֆամ Հայաստանի կողմից ստեղծված հայաստանյան ՕքսեՋեն հիմնադրամի կողմից |
||
Սևքար |
ՀՀ Տավուշի մարզի Սևքարի պահածոների արտադրամասի զարգացում |
||
Այրում |
ՀՀ Տավուշի մարզի Այրումի պահածոների արտադրամասի զարգացում: |
||
Կոթի |
Պահածոների արտադրամասի հիմնում Natural Koti product |
||
Կողբ |
Նոր տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսության հիմնում |
||
Վայոց ձորի մարզ |
Վերնաշեն |
Այծի կաթի և մսի արտադրություն |
|
Գողթանիկ |
Այծի կաթից պատրաստված պանիրների արտադրություն |
||
Եղեգնաձոր |
Վայրեաճ կուլտուրաների, պտղատու այգիների և ջրովի վարելահողերի օրգանիկ սերտիֆիկացում, մշակույթուն և օրգանիկ պահածոների արտադրություն |
||
համայնքը հստակ չէ |
Արևային ջերմատան կառուցում |
||
Գոմք |
Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր |
Մեկնաբանել