
Բացառիկ գերակա շահը դատարկում է սահմանամերձ գոտիները (տեսանյութ)
29 հազար քառակուսի կմ-ը մեր ժողովուրդը ժառանգություն է ստացել բազում հայերի արյան գնով ու որևէ մեկն իրավունք չունի սեփական հարստությունը դիզել այն հողի հաշվին, որը համայն հայության սեփականությունն է: Այս «մարդիկ» այսօր դեմ են դուրս եկել բնությանը, մարդկությանը ու անգամ Աստծուն:
Բացառիկ գերակա շահը այսօր դատարկում է սահմանամերձ գոտիները: Ազգային անվտանգությունը վտանգված է:
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի պղնձամոլիբդենային հանքերը ընդլայնվում են սահմանամերձ գոտու բեռնաթափման հաշվին: Հանքի շահագործման ընթացքում քանդվում են գյուղի գերեզմանները: Հանքավայրի բաժնետոմսերի 60 %-ը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը:
Հանքավանում ծանր տեխնիկայով հետախուզական աշխատանքներ են կատարվում, անտառում փնտրում են մոլիբդեն:
«Vallex»-ի հագուստով տղաները մսաղացով կանցկացնեն Հանքավանի սարերը` փոխելով գետերի հուները, Կոտայքի մարզի առողջարանային վայրերը կվերածեն աղետյալ գոտու:
Ջերմուկ, Ամուլսար: Կանադական «ԳՅՈԹԻՄ» ընկերության կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործում:
Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է` 257 մլն խմ տարողությամբ։ Հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ուրան, որը կակտվիանա սարի պայթեցման հետևանքով:
Թեղուտ, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործում բաց եղանակով: Հազարավոր հեկտար անտառների վերացում, էկո համակարգի ոչնչացում, թեղուտի բնակիչների հողատարածքների բռնազավթում «Բացառիկ գերակա շահ» անվան տակ:
Տարածքում գտնվում են պատմամշակութային հուշարձաններ, համաշխարհային կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, կենդանատեսակներ, գետեր, մարդկանց բերրի հողեր, որոնք անհետ վերանալու են կամ մնալու են պոչամբարների տակ: Հանքը շահագործում է «Vallex» ընկերությունը:
Սոթք, Սևանա լճի ավազանում ոսկու բաց հանքերի շահագործում և ոսկու վերամշակում ցիանով: «Սևանի մասին» օրենքի 10-րդ հոդվածը միանշանակորեն արգելում է Սևանի անմիջական գոտում նման կառույցների հիմնադրումը:
Սոթք գյուղում ոչ բնական ծնունդների թիվը աճում է, ծնվում են երկգլխանի հորթեր, ձկնամուտանտներ:
Շահագործում է վրաց-ռուսական ընկերությունը:
Երկաթի բաց հանքի շահագործում Հրազդանում. երկաթի հանքը քաղաքի մեջ է, իսկ հանքի ստորին հատվածում գտնվում է Հրազդանի ջրամբարը: «Հանքի շահագործման արդյունքում միանշանակ քաղաքի իրավիճակն անմիջապես կվատանա: Պայթյունների արդյունքում ամբողջ քաղաքը կգտնվի հանքի ազդեցության տակ: Թունավոր փոշուց ոչ միայն օդը, այլեւ ջուրն էլ կաղտոտվի»: Թիրախի տակ են հայտնվում Ծաղկաձորն ու Աղվերանն իրենց տուրիստական առաքելությամբ, անմիջապես ազդում է նաև Երևանի խմելու ջրի վրա: Հորատման աշխատանքները վերսկսված են չինառուսական կազմակերպության կողմից:
Արմանիս, բազմամետաղային հանք: Ստեփանավան քաղաքից 500 մ հեռավորության վրա:
Բնակիչները 3-4 բալանոց երկրաշարժի են ենթարկվում ամեն անգամ պայթեցումների ժամանակ: ՀՀ-ը լանդշաֆտը փոփոխության է ենթարկվում:
Այնտեղ, որտեղ նախկինում եղել են արոտավայրեր, անտառներ, աճել են էնդեմիկ բույսեր, այժմ առաջացել են խորը փոսեր: Արմանիսի հանքավայրում առկա են նաեւ ուրանի պաշարներ, որոնց հետեւանքով առաջանում է ճառագայթում: Այդ աշխատանքներն առաջ են բերել Արմանիսի բնակիչների դժգոհությունը, որոնց մի մասը նույնիսկ տեղյակ էլ չէ իրենց առողջությանը սպառնացող վտանգի մասին:
Պայթյուններից առաջացած թափոնները թաղվում են հողում, կամ թափվում Ձորագետ:
Հանքը շահագործող ընկերությունն այդ հողի դիմաց առաջարկում է չնչին գումար` 25 դրամ 1 ք/մ-ի դիմաց։ Երբ արմանիսցիներից մեկը հրաժարվել էր վաճառել հողամասը, հանքի սեփականատերը փորել է տվել նրան շրջապատող հողը, եւ տանտերը երկար ժամանակ չի կարողացել ներս ու դուրս անել:
Ուրան, Լեռնաձոր. բնակիչները պահանջում են դադարեցնել վերսկսված հետախուզական աշխատանքները: Հայ-ռուսական ընկերության պատվերով այն շարունակվում է:
Մարիամ Սուխուդյան
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել