
Վիգեն Սարգսյանը և Կարեն Թամազյանը՝ «1000 դրամների» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամներ
Գործադիրը հավանության արժանացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամներ են նշանակվելու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն` կառավարությունը նշանակում է Խորհրդի իննը անդամներից երեքին: Այսօր հաստատվեցին նրանցից երկուսի անունները, մնաց մեկ անդամի ընտրությունը։
«Երրորդ տեղը առաջարկում ենք այս պահին չլրացնել և ազգային ժողովի ընտրություններից հետո պաշտոնապես առաջարկություն ներկայացնել ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի երրորդ ներկայացուցիչը կառավարության կողմից նշանակվի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը»,- նշեց Դավիթ Հարությունյանը։
Մեկնաբանել