
Սարքավորումները պահելն ու ընտրատեղամաս հասցնելը կարժենա 30 միլիոն դրամ
Կառավարությունն այսօր չքննարկվող կարգով հավանության արժանացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի` գործադիր մարմնին ներկայացրած որոշման նախագիծը։
Դրանով ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությանը ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական 5000 սարքերի ստացման, պահեստավորման, պահեստային տարածքում դրանց կոմպլեկտավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ և ետ պահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելու նպատակով, համապատասխան կազմակերպության հետ պայմանագիր կնքելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 30 միլիոն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել