
Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայող Լեռնիկ Օսյանի մահվան հանգամանքները
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Այսօր ԼՂՀ ՊՆ լրատվական ծառաությունը հաղորդեց, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ. Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել