HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինհաշմանդամների պատրաստած բացիկները վաճառքի կհանվեն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Երևանի ծաղկի սրահներից մեկը մարտի 8-յան տոնական բացիկները կգնեն զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողներից։ Տոնական բացիկներ ձեռք բերելու պատրաստակամություն են հայտնել նաև մի քանի գերատեսչություններ։ 

Զինհաշմանդամներին բացիկները պատրաստելու հարցում օգնում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները։ Երեկ առաջին անգամ տասնմեկ զինհաշմանդամներ այցելել են քոլեջ և ուսանողների օգնությամբ գունազարդել, «շտրիխավորել» այդ բացիկները։

«Նպատակն այն է, որ այդ բացիկներին «դիպչի զինվորի ձեռք»՝ կլինի գիծ քաշելու, թե նկարազարդման տեսքով, իսկ պրոֆեսիոնալ թիմը, այս դեպքում ուսանողները, դրանց հիման վրա պատկերներ կստանան: Անկախ նրանից, թե ինչպես կլինի պատկերը, պարտադիր պայման է, որ զինհաշմանդամի ձեռքը «կպնի» այդ բացիկին»,-ասում է նախաձեռնության կազմակերպիչ Հայկուհի Մինասյանը։

Զինծառայողներից շատերն առաջին անգամ էին բացիկներ պատրաստում։ Դավիթ Սարգսյանը երեկ ուսանող-ընկերների հետ իր առաջին բացիկը պատրաստեց։ Իսկ Հայկ Թորոսյանը ծաղիկներ նվիրող տղամարդու արձանիկ էր քանդակել։

Հայկն ասում է, որ այն սիրով կնվիրեր մորը կամ քրոջը, քանի որ դեռ սիրած աղջիկ չունի։

Կատակում են՝ չէին էլ պատկերացնի, որ այդ տարիքում բացիկներ  կամ արձանիկ են պատրաստելու։ 

Այս նախաձեռնությունն իրականացվում է «Աջակցություն զինվորական հաշմանդամներին և զինվորներին» ծրագրի շրջանակներում։ Զինհաշմանդամների ձեռքով պատրաստված տոնական բացիկների  վաճառք կազմակերպելու գաղափարը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանինն է, պատվիրատուն՝ բժշկական համալսարանը։ Արմեն Մուրադյանը հավաստիացրել է՝ զինծառայողները որքան բացիկ պատրաստեն, ամբողջությամբ կիրացվի։ 

Հայկուհու կարծիքով՝ մինչ մարտի 8 կկարողանան 1000 բացիկ պատրաստել։ Ամենայն հավանականությամբ, դրանցից յուրաքանչյուրը կվաճառվի 5000 դրամով, և հավաքագրված ողջ գումարը կփոխանցվի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter