HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից

Այսօր` օրենսդիր մարմնի նիստի մեկնարկին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից` իր դիմումի համաձայն։ Սահակյանի այս հայտարարությունից հետո ԱԺ դահլիճից ծափեր լսվեցին, որը, կարելի է ենթադրել, ողջույն էր պատգամավորի այս որոշմանը։

Փոստանջյանն այս կուսակցության անդամ է 2007 թվականից. նա 2007 և 2013թթ. համամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել «Ժառանգություն» կուսակցությունից։

Հավելենք, որ Փոստանջյանի այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինք է կազմել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ՝ կազմելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։

Օրեր առաջ պատգմավորը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր  այս որոշմանը` նշելով. «Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից»։

լուսանկարը` Զ. Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter