HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ կառավարության և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման շրջանակային հուշագիր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը: 

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետը ողջունել է ամերիկյան աշխարհահռչակ ընկերության նախաձեռնությունը՝ զարգացնելու գործունեությունը մեր երկրում: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները:
Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ իրենց գիտահետազոտական ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու համար: Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ: Պարոն Ազինովիչն ընդգծել է, որ իրենք շահագրգռված են ստեղծել երկարաժամկետ համագործակցություն Հայաստանի կառավարության և հանրային ոլորտի հետ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման շրջանակային հուշագիր: Այն ստորագրել են Տնտեսական և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter