
Պատգամավորի ամենաերիտասարդ 10 թեկնածուները
ԱԺ պատգամավորի թեկնածուներից ամենաերիտասարդը անկուսակցական, Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը ներկայացնող Նարե Մուրադյանն է։ Առաջադրված է Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները միավորող ընտրատարածքում։ 24-ամյա թեկնածուն, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի աշխատում։
![]() |
|
Նարե Մուրադյան |
Երիտասարդ երկրորդ թեկնածուն կրկին 24 տարեկան է։ Ֆիլիպ Արզումանյանը «Ժառանգություն» կուսակցությունից է և խորհրդարանական այս ընտրություններին առաջադրվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն ընտրատարածքում։ Այս թեկնածուն ևս գործարար է՝ «Արզ» հոլդինգ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն։
Հաջորդ երիտասարդ թեկնածուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Անի Կարապետյանն է։ 25-ամյա այս թեկնածուն չի աշխատում, առաջադրված է Արարատի մարզում։
![]() |
![]() |
Ֆիլիպ Արզումանյան | Անի Կարապետյան |
Երիտասարդ պատգամավորների թեկնածուների ցուցակի չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են «Էլեկտրիկ Երևան» շարժման համակարգող խմբի երկու անդամներ։ Երկուսն էլ թեև անկուսակցական են, բայց առաջադրված են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից։
Նրանցից 25-ամյա Վաղինակ Շուշանյանը «Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի փոխնախագահն է, առաջադրված է Լոռու մարզում։
![]() |
![]() |
Վաղինակ Շուշանյան | Հմայակ Մկրտչյան |
25-ամյա Հմայակ Մկրտչյանը նույն ՀԿ-ի ծրագրերի համակարգողն է և առաջադրվել է Արարատի մարզից։
Պատգամավորի ամենաերիտասարդ վեցերորդ թեկնածուն Սիփան Փաշինյանն է։ Առաջադրվել է «Ելք» դաշինքի կողմից՝ Տավուշի մարզում։ Ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ 25-ամյա Սիփան Փաշինյանը «Մեր տպարան» ընկերության փոխտնօրեն է։
Մյուս երիտասարդ թեկնածուն ևս «Ելք»-ից է։ Կարեն Չիլինգարյանը 25 տարկան է։ Գործազուրկ այս թեկնածուն առաջադրվել է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրատարածքում։
![]() |
![]() |
Սիփան Փաշինյան | Կարեն Չիլինգարյան |
![]() |
Առուշ Առուշանյան |
25-ամյա Սոնա Միսակյանը երիատասարդ թեկնածուների ոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Առաջադրված է «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից՝ Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրատարածքում։ Միսակյանը աշխատում է արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումների» ԾԻԳ-ում։
Հաջորդ երիտասարդ թեկնածուն ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը 26 տարեկան է՝ առաջադրված Սյունիքի մարզից։ Առուշանյանը բիզնեսմեն թեկնածու է՝ «Գոր մետալ»-ի հիմնադիր տնօրենը, «Առանցք» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Առուշանյանի որդին է։
![]() |
![]() |
Սոնա Միսակյան | Դավիթ Խուդաթյան |
Երիտասարդ պատգամավորների թեկնածուների տասնյակը եզրափակում է Դավիթ Խուդաթյանը։ 25 տարեկան թեկնածուն առաջադրված է «Ելք» դաշինքի կողմից՝ Արմավիրի մարզում։ Խուդաթյանը աշխատում է «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության Արմավիրի մարզի մասնաճյուղում։
Լուսանկարները վերցված են թեկնածուների ֆեյսբուքյան էջերից
Մեկնաբանել